1

fb you od

Ստացան առաջինդասարանցու հավաստագրեր PDF Տպել Էլ.փոստ

104 

Թբիլիսիի  թիվ  104  հանրային  դպրոցը (տնօրեն Իրինա Ժամկոչյան)  հարուստ  պատմություն և գեղեցիկ ավանդույթներ ունեցող Վրաստանի  հայերեն ուսուցմամբ  կրթօջախներից մեկն է: Մայրենի լեզվով ուսումնառությունը և  հայեցի  դաստիարակությունն այս  դպրոցի, որը  նաև  հայտնի է  Վանքի  դպրոց  պատվավոր անունով,  գործունեության  առաջնահերթությունն է,  իսկ դպրոցին աշակերտելը՝  պատվի և  հպարտության գործ:

Արդեն երկու տարի  անընդմեջ  ուսումնական  տարվա  մեկնարկից  մի քանի ամիս անց դպրոցի  աշակերտական ինքնավարության խորհուրդը,  դպրոցի  տնօրինության  գլխավորությամբ, ելնելով   առաջին դասարանցիների առաջադիմությունից և  օրինակելի  վարքից, նրանց   շնորհում է  թիվ 104 դպրոցի աշակերտի կարգավիճակ:
Այդ ուսանելի ավանդույթին էր  նվիրված 2015 թվականի նոյեմբերի 3-ին, թիվ 104  դպրոցում կայացած  հանդիսությունը,  որտեղ  առաջինդասարանցիներն  երգեցին  կրթօջախի օրհներգը, հանդես եկան  արտասանությամբ, երգով, պարով, նաև  բեմականացումներով, արժանանալով  հյուրերի, ուսուցիչների և  ծնողների  ծափողջույններին: Աշակերտների  ստացած  գիտելիքների,  ձևավորված վարքի վերաբերյալ  խոսք ասացին Վրաստանում ՀՀ  դեսպանության մշակույթի  գծով  կցորդ  Էլինա Մկրտչյանը, «Վրաստան» թերթի խմբագիր  Վան Բայբուրթյանը, դպրոցի  տնօրեն Իրինա Ժամկոչյանը և  մյուսները:
Վերջում օրհնության և  գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի Մառնեուլիի  շրջանի հայկական  համայնքների հոգևոր հովիվ  Տեր  Խորեն վարդապետ  Հովհաննիսյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը փոխանցեց  Վիրահայոց թեմի առաջնորդի  սերը  և գնահատանքը դպրոցի  տնօրինությանը, ծնողներին և  աշակերտությանը: Հայր Սուրբն իր  խոսքում  անդրադարձ կատարեց հայկական  դպրոցի և  հայոց լեզվի իմացության  կարևորությանը, ի մասնավորի ասելով. «Մեր  մեծագույն հարստություններից մեկը մեր  մայրենին է: Մեր հայրերը մեր սրբություններին  ավելացրել են մայր  բառը՝ Մայր  Աթոռ Սուրբ  Էջմիածին, Մայր  Եկեղեցի, Մայր  Հայրենիք, Մայր  Արաքս, Մայր Տաճար և  վերջապես  մայրենի լեզու: Մեր ժողովուրդն  առանձնահատուկ  վերաբերմունք  ունի  ոսկեղենիկ  հայերենի  նկատմամբ, որը  պետք  է գիտակցել ու հպարտանալ: Հայր Խորենը  հորդորեց  աշակերտներին և ծնողներին  հավատարիմ  լինել  Մեսրոպ Մաշտոցի թողած սուրբ  ժառանգությանը  և  իր խոսքն ավարտեց  Գարեգին Ա  լուսահոգի  Վեհափառ Հայրապետի  խոսքերով՝  «Մեր լեզուն ճանապարհ է  դեպի  հավերժություն, գրավական մեր  ինքնության,  Նոյան տապան  մեր փրկության»:
Դպրոցի աշակերտական  ինքնավարության  խորհրդի անդամները  առաջին դասարանցիներին  հանձնեցին աշակերտական   հավաստագրեր և  պատգամեցին  պատվով ու  հպարտությամբ  կրել Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի աշակերտի  անունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)