1

fb you od

Մարինա Կիրակոսյան – Մոսեսովայի պոեզիայի հմայքը PDF Տպել Էլ.փոստ

m k 

2015 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը մարդաշատ էր: Ճանաչված բանաստեղծուհի, Մարինա Կիրակոսյան – Մոսեսովայի պոեզիայի հմայքն այստեղ էր բերել բանաստեղծական խոսքի երկրպագուներին:

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ Գորելովը, հայ, ռուս, վրացի ընթերցողներ, գեղարվեստական խոսքը գնահատողներ:

Տերունական աղոթքից և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունից հետո, երեկոն վարեց Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թադևոսովը: Նա անդրադարձ կատարեց շնորհաշատ բանաստեղծ-թարգմանչուհու ստեղծագործական ուղուն, որի արգասիքը 9 ժողովածուներում ամփոփված պոեզիայի իսկական նմուշներ են, արժանացած ընթերցողի սիրուն ու բարձր գնահատակին:

Բանաստեղծ-թարգմանչուհու ստեղծագործական երեկոն շնորհավորեցին Վրաստանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ Գորելովը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, նկարիչ-քանդակագործ Լևոն Օսիպովը:

Թբիլիսիի թիվ 104 դպրոցի «Ոսկե գրիչ» ակումբի անդամները բանաստեղծուհուն նվիրեցին նրա պոեզիայից կազմած կոմպոզիցիան` հայերեն և ռուսերեն, իսկ դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը բարձրաձայնեց Մարինա Կիրակոսյան-Մոսեսովային իրենց դպրոցի «Ոսկե գրիչ» ակումբի պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին::

Միջոցառման ամփոփիչ խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն արժևորեց Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի հայրենասիրական, փիլիսոփայական, ճանաչողական, ազգին ու ժողովրդին, հայրենիքին ու Արցախին նվիրված բանաստեղծությունները, որոնք ազգի արաժանավոր դստեր, շնորհաշատ բանաստեղծուհու, իսկական հայուհու սրտի խոսքը , հոգու կանչը, աղոթքն ու աղերս են առ Աստված:

Երեկոն ընթացավ տարբեր բովանդակությամբ, հուզականությամբ, գեղարվեստական ոճով գրված բանաստեղծությունների տպավորության ներքո, որոնք զգացմունքային մեծ պաթոսով որպես հոգեբուխ ու սրտառուց խոսք, գեղեցկության պարզություն, զգացմունքի անմիջականություն,մեկը մյուսի ետևից արտասանում էր հեղինակը՝ ունկնդրին տեղափոխելով իր բանաստեղծական աշխարհը: 

DSC04515 DSC04524 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)