Հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ |
2015 թվականի դեկտեմբերի 28-ին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն, Պետական գրասենյակում հանդիպեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Հանդիպմանը քննարկվեցին փոխհամագործակցության ձևաչափով 2016 թվականին քննարկվելիք թեմաները և հարցերը: Հանդիպման վերջում երկուստեք միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոնի կապակցությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդը գործակալության նախագահին 2016 թվականի հունվարի 6-ին հրավիրեց Սուրբծննդյան տոնին: Կրոնի հարցերով պետական գործակալություն |