1

fb you od

Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC053 

2016 թվականի փետրվարի 4-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ձեռամբ Քվեմո Քարթլիի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սա Սուրբ Վարդանանց հիշատակին նվիրված անդրանիկ Պատարագն էր, որ մատուցվեց վերակառուցված տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող նորաօծ խորանին:

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզ խոսքը սկսեց «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» պատմիչ Եղիշեի այս խոսքերով, որն Ավարայրի ճակատամարտից հետո գոյատևման ամենօրյա պայքարում հայերի համար դարձավ կարգախոս և ակնհայտորեն դրսևորվում է հայրենիքի սահմանների պահակակետին կանգնած զինվորների ծառայության մեջ: Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի մեկնաբանեց օրվա խորհուրդը և հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը, պատրաստ լինել զոհաբերության, երբ այն վերաբերում է հավատքին և հայրենիքին:

Հընթացս Սուրբ Պատարագի Առաջնորդ Սրբազան Հոր նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:  

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է, որի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության: Օրհնելով ներկա հավատացյալներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պահպանելու և հավատքին հավատարիմ մնալու գոյամաքառումներով տարած հաղթանակին: Սրբազան հայրը խոսեց վրաց ժողովրդի համար Վարդանանց պատերազմի նշանակության մասին,նշելով երկու հարևան ժողովուրդների՝ հայերի և վրացիների պայքարը հանուն հայրենիքի և ազատության Վարդան Մամիկոնյանի և Վախթանգ Գորգասալիի առաջնորդությամբ: Թեմակալ առաջնորդը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ:
Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում: 

DSC05310 DSC05346 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)