1

fb you od

2015 թվականին կրոնական միավորումներին հատկացված շինություններ PDF Տպել Էլ.փոստ

77 

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2015 թվականի հաշվետվության համաձայն, կրոնական փոքրամասնություններից խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված պաշտամունքային նշանակության շենք-շինությունների վերադարձման տեսանկյունից, 2015 թվականին Վրաստանի մուսուլմանական թեմին վերադարձվել է Աջարիայում գտնվող 35 մզկիթ (2014 թվականի հաշվարումով, վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մզկիթ ամբողջ Վրաստանի մասշտաբով), իսկ Վրաստանի հրեական թեմին՝ 5 սինագոգա (2014 թվականի հաշվառումով՝ վերադարձվել է ընդհանուր առմամբ 12 սինագոգա ամբողջ Վրաստանի մասշտաբով),

2015 թվականին նաև Գորիում գտնվող շինությունը փոխանցվել է Վրաստանի Ավետարանական – բողոքական Եկեղեցուն:

Ինչպես տրված է Գործակալության հաշվետվության մեջ է, կրոնական փոքրամասնությունների գույքային կարիքները քննարկվել է երաշխավորական հանձնաժողովի շրջանակներում: Նրանց տեղեկատվությամբ.

«Համայն Վրաստանի մուսուլմանական վարչությանը փոխանցվել է երկու շենք Բաթումում մուֆթիական նստավայրի և բարձրագույն մուսուլմանական Աստվածաբանական ուսումնարանի ստեղծման համար:

Երաշխավորություն է տրվել Բաթումում գործող կենտրոնական մզկիթի՝ «Օրթա Ջամե»ի վերականգնման-վերանորոգման և ընդարձակման մասին:

Դրական երաշխավորություն է տրվել Ռուսթավում Վրաստանի Ավետարանական-բողոքական Եկեղեցու պաշտամունքային շինության կառուցման-վերականգնման մասին:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին փոխանցվել է հողակալվածք Բաթումում հոգևոր-կրթական կենտրոն կառուցելու նպատակով:

Դրական երաշխավորություն է տրվել Թբիլիսիում եզիդական պաշտամունքային և մշակութային նշանակության շինություն կառուցելու նպատակով:

Դրական երաշխավորություն է տրվել Թբիլիսիում Աստվածաշնչային քրիստոնեա-մկրտական Փրկչի Եկեղեցու համար Թբիլիսիում պաշտամունքային նշանակաշության շինություն կառուցելու նպատակով:

Աջարիայի համապատասխ:ան գերատեսչությունների հետ իրականացվել է խորհրդատվական միջնորդություն Բաթումում գտնվող Վրաստանի Ավետարանչական քրիստոնեա-մկրտական եկեղեցու պաշտամունքային նշանակության շինությունը օրինականացնելու նպատակով:

Թբիլիսիում համապատասխան գերատեսչությունների հետ իրականացվել է խորհրդատվական միջնորդություն Թբիլիսիի միջազգային մկրտական Եկեղեցուն՝ Թբիլիսիում պաշտամունքային նշանակության շենք-շինություն կառուցելու թույլտվություն ձեռք բերելու նպատակով,-ասված է հաշվետվության մեջ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)