1

fb you od

Առաջնորդանիստ «Սուրբ Գևորգը» հյուրընկալեց մանուկներին PDF Տպել Էլ.փոստ

St.gevorg 

2016 թվականի հունիսի 1-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված բարեգործական նկարչական -մրցույթը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումն իրականացվեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

IDeA hիմնադրամի ներկայացուցիչ Էլեոնորա Մալխասյանի և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիայի նախագահ Քեթևան Աբեսաձեի գլխավորությամբ, մայրաքաղաքի հանրային և մասնավոր դպրոցների տարբեր ազգի շուրջ 50 աշակերտներ, իրենց ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին եբրայական Սինագոգա, իսլամական Ջումա մզկիթ և Ուղղափառ Սուրբ Սիոն տաճար: Այնուհետև երեխաները հյուրընկալվեցին «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ նրանց համար կազմակերպվեց «Ես նկարում եմ հին քաղաքը» կարգախոսով նկարչական մրցույթ: Երկուժամյա գործնական աշխատանքից հետո երեխաները նկարեցին հին քաղաքի պատկերները: Միջոցառման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցության օրինակին, նրանց ընդգրկել բարեգործական ակտիվություններին և աջակցել ստեղծագործական ինքնադրսևորման ունակությունների զարգացմանը:

Մանուկներին Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և սերը փոխանցեց և իր բարեմաղթանքները հղեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Միջոցառումը ողջունեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիացիայի նախագահ Քեթևան Աբեսաձեն:

Մրցույթի մասնակիցների վերջնական տեսքով աշխատանքները կգնահատի մրցատյանը և դրանք աճուրդի կարգով կվաճառվեն «Հայարտուն» կենտրոնում: Ստացված գումարը կփոխանցվի Կոջորի սահմանափակ կարողություններով երեխաների տան բանկային հաշվեհամարին:

Երեխաների օրը իրավամբ տոնական դարձավ «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ տրված համերգով:

Հատկանշական է, որ միջոցառման ընթացքին Հայաստանից (Վանաձոր) մի ուխտավոր նշված ծրագրին նվիրաբերեց 500 լարի:

Միջոցառումն ավարտվեց երեխաների հյուրասիրությամբ: 

IMGP0003 IMGP0325 IMGP0328 IMGP0356 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)