1

fb you od

«Հայբուսակ» համալսարանի ղեկավարությունը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

IMGP0579 

2016 թվականի հունիսի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկի՝ Երևանի «Հայբուսակ» համալասարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Հարությունյանը, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը, բժշկական գիտությունների թեկնածու Յանինա Մարինոսյանը, Աստղա-ֆիզիկայի պրոֆեսոր Մարտին Աբրահամյանը: Հանդիպմանը ներկա էին թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, ծնողներ, դպրոցականներ, ապագա դիմորդներ:

«Հայբուսակ» համալսարանի Վրաստանի ուսումնական կենտրոնի ռեկտոր Թամարա Իորամաշվիլին ներկայացրեց Թբիլիսիում և Ախալցիխեում հիմնադրված մասնաճյուղերը, որտեղ կգործեն բժշկական, տնտեսագիտական, իրավագիտական և հումանիտար ֆակուլտետներ: Ուսուցումը կտարվի հայերեն և ռուսերեն լեզուներով:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց Երևանի ճանաչված բուհը, որը հիմնադրվել է 1990 թվականին, կրում է Ղևոնդ Ալիշանի Հայաստանին նվիրված գիտական աշխատության վերնագիրը՝ «Հայբուսակ», ունի երկու շենք, ավագ դպրոց, գրադարան, ապահովված է անհրաժեշտ սարքավորանքով, ուսուցումը տարվում է ստացիոնար, հեռակա և օնլայն, ունի պետական գրանցում, դիպլոմը համապատասխանում է կրթության Բալոնյան համակարգին: Վերոնշյալ բուհին միացել են այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ստեղծելով Կրթության միջազգային ակադեմիա:

Տիկին Անահիտը մեկնաբանեց վերոնշյալ բուհի հայ-վրացական մասնաճյուղ հիմնադրելու իրենց նպատակի մասին, որտեղ մտադիր են ներգրավել տեղական ներուժը, օժանդակել երիտասարդության բարձրագույն լիարժեք կրթություն ստանալուն:

Երևանից ժամանած հյուրերը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ուսման տևողությանը, ֆակուլտետների հավատարմագրությանը, ուսման վճարին և դիպլոմի ճանաչմանը: Բարձրացվեց նաև Վրաստանի հայկական դպրոցների համար տարբեր առարկաների մասնագետ ուսուցիչներ պատրաստելու հարցը:

Երևանյան բուհի ղեկավարները խոստացան քննարկել բարձրացրած հարցերը և գտնել հիմնախնդիրները լուծելու եզրագծեր: Որոշվեց սեպտեմբեր ամսին արդեն կատարել նշված բուհի հայ-վրացական մասնաճյուղի շնորհանդես և սովորելու հրավիրել ուսումնատենչ դիմորդներին:

IMGP0585 IMGP0592 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)