1

fb you od

Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

DSC 0324 

2016 թվականի հունիսի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կատարվեց Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք:

Խաղաղության միասնական աղոթքին հրավիրված էր հռոմեա-կաթոլիկ Եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Գաբրիել Բրագանտինին: Երկու եկեղեցիների հոգևոր հովիվների, հոգևոր դասի ու բազում հավատացյալների մասնակցությամբ կատարվեց միասնական արարողություն և բարձրացվեց խաղաղության աղոթք, որը դարձավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողության պատասխանը:
Համատեղ աղոթքի ժամանակ ընթերցվեցին հատվածներ Ս. Գրքից և կատարվեցին աղոթքներ, ինչպես նաև երգվեց շարականներ:
Երկու եկեղեցիների հոգևոր հովիվները բաշխեցին իրենց օրհնությունը ներկաներին, աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկների ու պատանիների, կանանց ու տարեցների համար հայցելով խաղաղություն և կյանքի ապահովություն, հորդորեցին քրիստոնյաներին սիրել միմյանց և Եկեղեցիների բարի արդյունքներով արգասավոր եղբայրական սիրո ու գործակցության կոչ արեցին:
Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը և Հռոմեա-կաթոլիկ Եկեղեցու հոգևոր հովիվը միմյանց նվիրեցին Սրբապատկերներ, որոնք արժանի տեղ կգրավեն ինչպես տեղի հայոց, այնպես էլ հռոմեա-կաթոլիկ եկեղեցիներում:

Միասնության և խաղաղության աղոթքից հետո Տեր Արարատ քահանա Գումբալյանի ուղեկցությամբ Հայր Գաբրիել Բրագանտինը և նրան ուղեկցող հոգևոր դասը այցելեցին Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարական կենտրոն: Դիտելով կենտրոնի շենքը և իրազեկվելով ծավալած գործունեության մասին, երկու հոգևոր հայրերի կողմից համատեղ միջոցառումներ իրականացնելու առաջարկություն եղավ: 

DSC 0322 DSC 0326 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)