1

fb you od

Նախակրթարանի սաների «Զատիկ» տոնը PDF Տպել Էլ.փոստ

z-2

Արտակարգ ուրախ տրամադրություն էր տիրում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Մովսես Խորենացու անվան նախակրթարանի երեխաների եւ ծնողների մոտ: Փոքրիկներն այդ օրը ներկայանալու էին «Զատիկ» տոնահանդեսով, որ նախաձեռնել էին նախակրթարանի ուսուցչուհիներ Եվգենյա Մարկոսյանը, Լալա Գեւորգյանը, Անգելինա Նազարյանը, Անահիտ Մկրտչյանը, իսկ տոնական հանդիսության հովանավորությունը ստանձնել էին Վիրահայոց Թեմը եւ Աֆյան ծնողները:

Բարի մրջյուն զատիկի երանգներով զուգված երեխաներն այդ օրը ունենալու էին նաեւ հյուրեր: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի ուրախությունը Խորենացու անվան նախակրթարանի սաները կիսելու էին իրենց հասակակիցների` մայրաքաղաքի թիվ 28 մանկապարտեզի սաների հետ:

z-6

Ապրիլի 23-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը գեղեցիկ տեսք էր ստացել: Սրահի պատին ներկայացվել էին ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու գեղանկարչական խմբի սաների մատիտով, ներկերով եւ պլաստիլինով կատարած աշխատանքները: Ցուցանմուշների շրջանում առանձնապես աչքի ընկան հայկական ժողովրդական հեքիաթների թեմաներով երեխաների պատկերացումները, որ վերարտադրվել էր թղթի վրա:

Դահլիճը զարդարված էր Զատիկի խորհրդով. տոնական կանաչ, խորհրդանշական խաղալիքներ, որ պատկերում էին զատիկի բնակությունն ու շրջապատը եւ սեղաններին ավանդական գույնզգույն հավկիթներ, կարկանդակներ, բրնձով ու չամիչով համեղ փլավ:

«Զատիկ» տոնահանդեսը սկսվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ եւ համընդհանուր «Հայր-մեր» աղոթքով, որից հետո փոքրիկները ներկայացրեցին «Զատիկ» գրական մոնտաժը, որն արժանացավ ներկաների ջերմ ծափահարություններին:

Իրենց հասակակիցներին հյուրընկալված թիվ 28 մանկապարտեզի երեխաները (դաստիարակչուհի Տատյանա Մարտիրոսյան) հանդես եկան երգով եւ «Աջարական» պարով: Ազգային տարազով զուգված երեխաների վստահ ու գեղեցիկ ելույթներն արժանացան հյուրընկալների ջերմ ընդունելությանը:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի Մովսես Խորենացու անվան նախակրթարանի եւ թիվ 28 մանկապարտեզի կրտսեր խմբի սաները միմյանց նվիրեցին հուշանվերներ:

Ներկած հավկիթներով խաղալուց, ավանդական քաղցր փլավով եւ տորթով հյուրասիրվելուց հետո, Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, երեխաներին բաժանվեցին նվերներ: