1

fb you od

Սայաթ-Նովայի ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
User Rating: / 0
PoorԼավագույն 

521553 224176921032461 68619038 n

Մայիսի 27-ին, առավոտից Թբիլիսիի Սուրբ Գեւորգ   եկեղեցին եւ նրա մերձակա տարածքը բուրում էր անուշահոտ վարդով, շնչում էր սայաթնովյան մեղմահունչ երգ ու երաժշտությամբ: Վերստին Վարդատոն էր, վերստին Սայաթ-Նովան ու նրա երգն էր իշխում ամենուր: Եվ առանձնահատուկ էր այս Վարդատոնը, քանզի այն նվիրված էր Սայաթ-Նովա մեծ աշուղի ծննդյան 300-ամյակին, որը տոնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանու ներքո:

Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ Վրաստանի նախագահի աշխատակազմի, Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Այս տարվա Վարդատոնը չէր սահմանափակվել միայն Թբիլիսիով եւ

306135 224204737696346 500323055 n

Վրաստանի տարբեր շրջաններից եկած  սայաթնովյան երգի սիրահարներով: Այն վաղուց արդեն դուրս է եկել երկրի սահմաններից, քանզի անսահմանափակ է համամարդկային արվեստը գնահատողների թիվը: Վարդատոնին ներկա գտնվելու եւ մասնակցելու համար հյուրեր էին ժամանել Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, ինչպես նաեւ Արցախից: Իսկ պատվավոր հյուրերի շարքում էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը եւ այլք:

Սայաթնովյան Վարդատոնի բանագնացները, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին եւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն, իրենց ելույթներում միանշանակ արժեվորեցին այն ժողովրդին, որը մարդկությանը Սայաթ-Նովա է տվել, այն ժամանակը, որը սայաթնովյան երգարվեստ է ստեղծել, այն քաղաքը, որտեղ ծնվել,կայացել է մեծ աշուղը, այն երգարվեստը, որն  արդեն 300 տարի բռնելով ժամանակի քննությունը, ավելի ու ավելի է բյուրեղանում, դառնալով ժողովուրդներին կապող կամուրջ:

Վարդատոնը դարձավ ժողովրդական տոնահանդես, որտեղ օդը հագեցած էր անընդհատ տեղացող վարդաթերթիկների բուրմունքով, սայաթնովյան երգի շնչով: Տոնահանդեսի վարողներ, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Մարի Առաքելովայի եւ Լեւոն Չիդիլյանի հոգեբուխ խոսքից ալիքվում էր տոնական տրամադրությունը: Իրար էին հաջորդում «Քսովրելեբի» համույթի (գեղարվեստական ղեկավար Վրաստանի վաստակավոր արտիստ էլդար Շոշիտաշվիլի), Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի(գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Թովմաս Պողոսյան), երգիչներ Վանիկո Դարաշվիլիի ու Գուրգեն Դաբաղյանի, դուդուկահարներ Գեւորգ Դաբաղյանի ու Վանո Մկրտչյանի,«Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգի եւ երաժշտական գործիքների համույթի մենակատարների Սայաթ-Նովայի երգի վարպետ կատարումները: Ու ծովացավ ժողովրդական տոնահանդեսի ուրախությունը սրտամոտ երգով ու երաժշտությամբ, ու Գորգասալիի հրապարակում կրկին վերակենդանացավ թիֆլիսյան ուրախ կոլորիտը՝ ներկաների ուրախ պարով ու բարձր տրամադրությամբ:

Ու կրկին Վարդատոնը դարձավ մեծն Սայաթ-Նովայի եւ նրա ստեղծած երգի ու երաժշտության մեծարման արտահայտություն, նրա երգի հավերժության վառ դրսեւորում: