1

fb you od

Թբիլիսիի հայ լուսանկարիչների ցուցահանդես «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

774326 317120485071437 125682646 o

Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, հունվարի 19-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց   Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցասրահի պատերին տեղ էին գտել   յոթ տասնակից ավելի լուսանկարներ. դրանք   անվանի դերասաններ ու հասարակական գործիչներ են,   պատմական և   ճարտարապետական անկրկնելի կոթողներ, որ անմահացել էին լուսանկարչի հմուտ վարպետությամբ: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել   հայտնի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, Յուրի Ակուլյանը, Վալերի Հունանյանցը, Արթուր Մանուկյանը, Յուրի Տերտերովը, Եսայի Աբովյանը, Նիկ Ակոպովը, Իրինա Թադևոսովան, Մայա Դեյսաձեն և ուրիշներ:

774283 317120618404757 277983083 o

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը , նկարիչներ Ջիովաննի Վեփխվաձեն, Ռոման Սոլողաշվիլին և այլոք:

Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորեց լուսանկարչության դերը   ակնթարթը հավերժացնելու, պատմությունը պահպանելու, գեղեցկությունը փոխանցելու գործում:

Խոսելով հայ լուսանկարիչների Թբիլիսիում լուսանկարչության զարգացման գործում ունեցած ներդրման մասին, Վրաստանի նախարարի խորհրդականը տեղեկացրեց , որ շուտով կհրատարակվի Վրաստանում լուսանկարչության զարգացմանը նվիրված 750 էջանոց հետազոտական աշխատություն, որտեղ ընդգրկված հայտնի 167 լուսանկարիչների շրջանում ստվար խումբ են կազմում տարբեր տարիների Թբիլիսիում գործող հայ լուսանկարիչները, այդ թվում այնպիսի անվանի դեմքեր, ինչպիսիք են Ալեքսանդր Սահակովը, Ալեքսանդր Հարությունյանը, Ազատ Մանուկյանը և այլոք:

Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը հպարտությամբ հիշատակեց շուրջ 80- տարուց ավելի պատմություն ունեցող և այսօր էլ գործող «Մնջոյան ֆոտոատելիեի» մասին, որի շնորհիվ   մեզ են հասել պատմական շատ կառույցների լուսանկարները:

Վայրկյանները ստեղծում են ժամանակ և այդ վայրկյանները անմահացնում և հավերժությանն է հանձնում լուսանկարչական սարքը, որը արվեստագետի հմտությամբ գործող լուսանկարիչների միջոցով «կանգնեցնում է» ժամանակի ընթացքը և պահը հանձնում սերունդներին – սա էր բոլոր բանախոսների՝ Վրաստանի Հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թադևոսովի, նկարիչ Ռոման Սոլողաշվիլու ելույթների հենքը:   գաղափարը:

Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 25-ը: