Հայոց Մեծ Եղեռնին նվիրված Պատարագը հնչեց Փարիզի տաճարներում |
դարձավ այն թեման, որի հիման վրա երիտասարդ երգահանը գրեց իր «Պատարագը»՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Պատարագի» պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այս ստեղծագործությունը վերստին հնչեց արդեն Փարիզի չորս տարբեր տաճարներում, այդ թվում հայկական կաթոլիկական եկեղեցում: «Պատարագն» ընթանում էր Ռիտա Ղազարյանի դիրիժորությամբ, երգչախմբի մասնակցությամբ, արտիստնրն էին Հովհաննես Համբարձումյանը, Տիերի Գասսեն, Մարիամ Բուլլոն: Տպավորությունն այնքան մեծ էր, որ հեղինակը հրավեր ստացավ «Պատարագը» կրկին Ֆրանսիայում հնչեցնել ավելի մեծ լսարանի առջև: Դա տեղի կունենա հունիս ամսին: Երաժշտական տարբեր մրցույթների դափնեկիր, դաշնամուրային և կամերային ժանրերում գործող Հովհաննես Համբարձումյանի «Պատարագը» մեծ ժանրի ստեղծագործություն է: Այն ընթանում է նվագախմբի, խառը երգչախմբի, երգեհոնի, ալտայի ուղեկցությամբ: Հեղինակի գերագույն ցանկությունն է «Պատարագը» հնչեցնել Հայաստանում, Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օրը: |