«Միջինքի» հանդիսություն Վիրահայոց Թեմում |
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշանավորվեց Մեծ պահքի 24-րդ օրը, որը հայտնի է «Միջինք» անունով: Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան խաղաղական և հանգստյան ժամերգություն: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից հանդիսավոր կերպով օրհնվեց ավանդական «Միջինքի» գաթան և այն «Հայարտուն» մշակույթի տան «Անի» համույթի սաների ձեռքով բաժանվեց հավատացյալներին:
Պահպանելով ժողովրդական ավանդույթը «Միջինքի» գաթայի մեջ տեղադրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր: Մեծ երջանկության զգացում ապրեցին այն անձինք, ում ընկել էր տոնական նվերը: |