Երիտասարդները բարեկարգում են Խոջիվանքի պանթեոնը |
Ապրիլի 13-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:
Առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ և կենտրոնի աշխատակիցներ Վալերի Բադալյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի մասնակցությամբ հինգ տասնյակից ավելի երիտասարդ աղջիկներ ու տղաներ մաքրազարդեցին և բարեկարգեցին «Մեծաց մեծերի» պանթեոնի տարածքը, հեռացրեցին ծառերի չորացած ճյուղերը, փխրեցրին հողը՝ նախապատրաստելով ծաղիկների տնկարկման համար: |