Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշանավորվեց Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ Վարդապետներ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային –եկեղեցական տոներից է: Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց հավուր պատշաճի: Այս տոնին էր նվիրված ճանաչված դաշնակահար, Թբիլիսիի նախկին բնակիչ, այժմ Գերմանիայում գործող Մամիկոն Նահապետովի դաշնամուրային երաժշտության համերգը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին: Իսկ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Հավարտ Պատարագի՝ Թեմակալ առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի, հայ ժողովրդի և հայ Եկեղեցու տարեգրությունում ազգի երևելիներ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթև կաթողիկոսի, եռամեծար Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների մասին: Նա ի մասնավորի ներկայացրեց հայոց գրերի ստեղծման, հայոց պատմության, գիտության ու փիլիսոփայության զարգացման գործում այն մեծ դերակատարություն Այնուհետև հավատացյալների թափորը ուղղվեց դեպի Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն, որտեղ ի խոնարհում ազգի մեծամեծների հիշատակի, կատարվեց հոգեհանգստի կարգ: Տոնական օրվա առթիվ շնորհավորեցին և սուրբ վարդապետների գործը շարունակելու կոչով հավաքվածներին դիմեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը: Թարգմանչաց օրվան նվիրված միջոցառումների հաջորդ հանգրվան դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը: Այստեղ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ դպրոցականների գրական մրցանակաբաշխությ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմա Գրական մրցանակաբաշխությ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, անդրադարձ կատարելով մրցանակաբաշխությ Չսպասելով ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից արդյունքների հրապարակմանը, Վրաստանի հայ գրողների « Վերնատուն» միությունը ամփոփեց մրցույթի արդյունքները: Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և նվիրեց տուն-թանգարանի պատվոգիրը և Թումանյանի ստեղծագործությու Բանաստեղծ-թարգմա Պարգևատրվածների անունից շնորհակալության խոսք ասացին լավագույն աշխատանքների հեղինակներ Նինոծմինդայի Ջիգրաշենի դպրոցի աշակերտուհի Արմինե Գևորգյանը և Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտ Արամ Գրիգորյանը: Հավարտ միջոցառման Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և բարձր գնահատեց մրցույթի կազմակերպումը: Սրբազանը կարևորեց ընթերցանությանը, ստեղծագործական մտքի զարգացմանը միտված միջոցառումները, որոնք պետք է նպաստեն Վրաստանում հայ գրականության, հայ արվեստի, հայ մշակույթի զարգացմանը, ազգին տալով լավագույն զավակներ: Սբ. Թարգմանիչ-վարդապ
|