1

fb you od

Աշնան տպավորիչ մեկ օրը «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

ashun

Աշուն է՝ տարվա գեղատեսիլ եղանակներից մեկը: Չորսբոլորը հրաշագեղ ոսկեգույնն է իշխում. բերք ու բարիքով, ախորժալի համ ու հոտով, այն ամենով, ինչ տարվա այս գեղեցիկ ժամանակաշրջանը պարգևում է մարդուն:

Աշնան մեկ օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար տեսանելի ու հասանելի դարձավ անմիջականորեն աշնան գրկում՝ բացօթյա: Ու ներկայացավ աշունը համեղ և հյութալի մրգերով, գույնզգույն բանջարեղենով, պար բռնած տերևներով ու դեղին-կարմիր ծաղիկներով: Նախակրթարանի ուսուցչուհիներ Նարինե Ղուշչյանի, Լալա Գևորգյանի, դայակ Լուսինե Պողոսյանի անսահման երևակայությամբ և պատրաստակամ ծնողների մասնակցությամբ գեղեցիկ ձևավորումներով բնության բարիքները հիասքանչ դարձրին աշնան պատկերը նախակրթարանի սաների համար: Համատեղ ուժերով գեղեցկացած աշնան մեկ օրը վառ տպավորություններով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Գևորգ սարկավագ Անտոնյանի, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի և նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի հետ նկարված գունեղ լուսանկարներով երկար կմնա նախակրթարանի սաների հիշողության մեջ:

IMGP5656 IMGP5714 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)