Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը |
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր էր ստացել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի բակում, Վրաստանի նախագահի պաշտոնական երդմնակալության արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ պարոն Բիձինա Իվանիշվիլին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիա Երդմնակալության արարողությանը մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Վահագն Աֆյանը և Արտակ Քալաչյանը և ուրիշներ: Հանդիսավոր արարողությանը իր մասնակցությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի՝ պետության հետ հարաբերություննե Վիրահայոց թեմը շնորհավորում է Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգելաշվիլուն պաշտոնակալության կապակցությամբ:
|