1

fb you od

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

purpik

Նոյեմբերի 18-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում:
Արթուր Ղարիբյանի անվան հայկական հանրակրթական  դպրոցի աշակերտները և գյուղի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու «Պուրպիկ»-ի դերասանների կատարողական բարձր արվեստը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ և օժանդակությամբ  «Պուրպիկ»  տիկնիկային թատրոնը Կուլիկամ գյուղի դպրոցում անվճար ներկայացրեց «Ագահ փայտահատը»  բեմադրությունը:Ներկայացումն ընթացավ երեխաների ուրախ և անկեղծ ծիծաղով, հետաքրքիր  միջամտություններով և բուռն ծափողջյունների ներքո:

Նշենք, որ թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է Լիանա Խլոյանի և Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռևս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք և տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը, թատրոնի ղեկավարը որոշում է տեղափոխվել Ջավախք և նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, մարդկանց  մերձեցնել  քրիստոնեական հավատքին և մայր եկեղեցուն:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից, ովքեր այսօր ուսանում են հայաստանյան տարբեր բուհերում: Տիկնիկային թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացում՝ «Մհերի տունը», «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը» և «Հիսուսի ծնունդը»:
«
Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, ինչպես նաև շրջագայել է Ախալքալաքի  հայկական գյուղերում:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)