1

fb you od

«Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց հայ և վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Դիմանկար –XXI» PDF Տպել Էլ.փոստ

cucahandes

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարված են յուղաներկ և մատիտանկար աշխատանքներով: Այստեղ կազմակերպվել է ցուցահանդես «Դիմանկար –XXI» խորագրով: Այն իրականացրել է Վրաստանի հայ նկարիչների միությունը (նախագահ՝ Մերուժան Շահումյան), Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի նկարիչների մի քանի միությունների հետ համագորակցությամբ: Ներկայացված են հայ և վրացի երկու տասնյակից ավելի նկարիչների շուրջ 80 աշխատանքներ: Ցուցահանդեսին մասնակցում են նաև ճանաչված նկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովի նկարչական դպրոցի սաները:

«Դիմանկար –XXI» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, հասարակայնության տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանն իր ողջույնի խոսքում դիմանկարային արվեստը անվանեց ստեղծագործական բարդ աշխատանք, քանզի նկարիչը կտավի վրա պետք է վերարտադրի անհատի ներաշխարհը և բնավորության գծերը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, ում ջանքերով իրականություն դարձավ այս ցուցահանդեսը:

Միջոցառումը բարձր գնահատեցին և մասնակիցների վարպետությունը արժևորեցին բանախոսներ բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը, նկարիչ Ջովաննի Վեփխվաձեն և ուրիշներ:Նրանք ընդգծեցին գեղանկարչության թիֆլիսյան դպրոցի յուրահատկությունը, ցուցահանդեսում ինչպես իրատեսական դիմանկարային, այնպես էլ երևակայական աշխատանքների առկայությունը: Արժևորվեց այն, որ սա հայ և վրացի նկարիչների մասնակցությամբ մի գեղեցիկ միջոցառում է , որին սիրով մասնակցում են նաև վրացի նկարիչներ:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա գտնվող Վիրահայոց թեմի առաջնորդը, բարձր գնահատեց այն, որ ցուցահանդեսում ներկայացված են ճանաչված նկարիչների երկու-երեք սերնդի ներկայացուցիչներ: Դրանք են Բոյախչևների, Վեփխվաձեների, Մանոյանների աշխատանքները: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև երիտասարդ ստեղծագործողներ, ինչպիսիք են Մարիամ Տիպուխցյանը,Ալինա Ախցեխցյանը,Գայանե Մանասյանը և ուրիշներ, ովքեր իրենց շնորհալի աշխատանքներով հետաքրքրում են այցելուներին: Սրբազան Հայրը ողջունեց նման ցուցահանդեսների կազմակերպումը և նկարչի մասնակցությունը դրանց անվանեց նկարչի ինքնադրսևորում և ինքնահաստատում:

«Դիմանկար –XXI» ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև դեկտեմբերի 26-ը:

 

logo 1 IMGP8061 IMGP8069 

sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)

Exhibition of Armenian and Georgian painters entitled “Portrait- XXI” was held at the “Hayartun” Center of the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia