1

fb you od

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

xachqar

Ապրիլի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ:Այն առաջինն էր Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում և այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):

Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիայում գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Անդրկովկասում լատինա-կաթոլիկական թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս – Յոահիմ Կիդերլենը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասյան վարչության տնօրեն Տարոն Շագոյանը, հյուրեր Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններից, Ռուսաստանի Դաշնությունից: Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էր բարերար Հրաչյա Պողոսյանը ընտանիքի և բարեկամների հետ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր ԲաբգԷն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն,ապա խաչքարի օծման սրբազան կարգ:

Արարողությանը խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ,Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, մտավորականներ Գիվի Շահնազարը և Անահիտ Բոստանջյանը,պահեստի գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, պետերբուրգաբնակ Յուրի Կլյոնովը: Վերջում ելույթ ունեցավ միջոցառման բարերար Հրաչյա Պողոսյանը:

Նորաօծ խաչքարի պատվանդանին ծաղկեպսակներ դրվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Վրաստանում ՀՀ դեսպանության, բարերար Պողոսյան ընտանիքի, Պետերբուրգի հայության կողմից: Եկեղեցու բակում և մերձակա տարածքում հավաքված հանրությունը ծաղիկներով զարդարեց Հայոց խաչքարի պատվանդանը:

Միջոցառումը շարունակվեց Թբիլիսիի «Քորթիարդ-Մարիոտ» հյուրանոցի դահլիճում, որտեղ Երևանի «Զանգակներ» համույթի մասնակցությամբ, գեղարվեստական ղեկավար Շահեն Քեշիշյանի գլխավորությամբ, տրվեց դասական երաժշտության համերգով, աջակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության:

Մեկ անգամ կրկին հարգելով միլիոն ու կես անմեղ զոհերի խնկելի հիշատակը, Վիրահայոց թեմը, թբիլիսահայությունը իր երախտագիտությունը բերեց Հրաչյա Պողոսյանին նրա ազգային մեծ նվիրումի համար: Խաչքարի բացման արարողությունը լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներով:

 

IMGP5464 IMGP5514 IMGP5568 

1175667 758047184234939 524736307092176702 n 10170892 758047247568266 6491633325682892864 n 10297786 758047180901606 6250852388608722896 n

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)