«Վրաստանում հայկական գիտա-հետազոտական կենտրոնը» նշեց Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը |
Արևմտյան Հայաստանում օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Վիրահայոց թեմի հիշատակի միջոցառումներից հերթականը «Վերքը դեռ թարմ է» խորագրով գիտա-մշակութային երեկոն էր, որ նախաձեռնել էր «Հայկական գիտահետազոտական կենտրոն Վրաստանում» հասարակական ասոցիացիան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Միջոցառումը զուգորդված էր ցեղասպանության արհավիրքներն արտացոլող լուսանկարներով և եռալեզու մեկնաբանությունն Երեկոյին ներկա էին թբիլիսահայ մտավորականության և համայնքի ներկայացուցիչներ Հայոց ցեղասպանության թեմայով ելույթներ ունեցան լրագրող Վալերի Հունանյանցը, պատմաբաններ Ենոք Թադևոսյանը և Նորայր Բաղդասարյանը: Հայոց մեծ Եղեռնին ձոնված սեփական բանաստեղծություն
|