1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ակտիվիստները մասնակցեցին տնտեսական հարցերով ազատ դասախոսություններին PDF Տպել Էլ.փոստ

IMGP9017
Ընթացիկ տարվա մայիսի 16- 27-ը ներառյալ «Նոր տնտեսական դպրոց-Վրաստան» ոչկառավարական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (Վրաստան) և Վրաստանի համալսարանի աջակցությամբ, կազմակերպեց դասախոսությունների շարք՝ «Ինչն է պայմանավորում և ինչը խոչընդոտում տնտեսական աճին» թեմայով:

Ազատ դասախոսություններին մեծ հետաքրքրությամբ մասնակցություն ունեցան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի ակտիվիստ երիտասարդները: Դասախոսությունների եզրափակումից հետո մայիսի 31-ին դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայականներ ստացան «Հայարտուն« կենտրոնից մասնակիցներ՝ Անուշ Միսկարյանը, Էմիլ Սարգսյանը և Գևորգ Ավետիսյանը: Չնայած դասընթացը ընթանում էր վրացերեն, սակայն դա ոչ մի խնդիր չէր առաջացնում հայ երիտասարդների մասնակցությանը: Վկայագրերը փոխանցելիս «Նոր տնտեսական դպրոց-Վրաստան» ոչկառավարական կազմակերպության նախագահ Պաատա Շեշելիձեն և փոխնախագահ Գիա Ջանդիերին գոհունակություն հայտնեցին հայ երիտասարդների ցուցաբերած ակտիվությունից և ամրագրեցին նրանց մասնակցությունը նմանատիպ այլ միջոցառումներին:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)