Աջարիայի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի սաները հանձնեցին փոխադրական և ավարտական քննություններ |
Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց« և Քոբուլեթի «Վռամշապուհ» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների սաները ընթացիկ տարվա հունիսի 7-ին, տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հանձնեցին փոխադրական և ավարտական քննություններ: Այս առիթով Բաթումի էր ժամանել Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիներ Սոնա Հովհաննիսյանը, Դիանա Հակոբյանը, Գայանե Վարդանյանը և Քոբուլեթի «Վռամշապուհ» դպրոցի ուսուցչուհի Դիանա Քեյանը ընդունեցին քննությունները: Կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմը գոհ մնաց քննությունների արդյունքներից, որովհետև աշակերտները ոչ միայն կարդում և գրում էին հայերեն, այլև հանդես եկան գեղեցիկ արտասանություննե Քննություններին մասնակցող երեխաներին կիրակի օրը «Բալիս» ընկերության կողմից բաժանվեցին սառը ըմպելիքներ, իսկ «Այսբերգ« ընկերությունը բոլորին հյուրասիրեց համեղ պաղպաղակներով: Մոտ օրերս Աջարիայի մեկօրյա դպրոցների շրջանավարտներին կտրվեն հայերենի գրաճանաչության վկայականներ: |