1

fb you od

«Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2014 թվականի շրջանավարտների ավարտական հանդեսը PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran

Սույն թվականի հունիսի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդեսը: Տոնականորեն զարդարված դահլիճը ավելի էր գեղեցկացել նախակրթարանի սաների հագուստից և ծաղիկների առատությունից:

Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ողջունելով պատվարժան հյուրերին և ծնողներին, դահլիճ հրավիրեց այն 16 տղաներին ու աղջիկներին, ովքեր գեղեցիկ ելույթներով պետք է հրաժեշտ տային նախակրթարանին:

Ու տարածվեց փոքրիկների գեղեցիկ և ճիշտ հայերենով ասված խոսքը, սահուն արտասանությունը, երգն ու պարը, արժանանլով ներկաների հիացմունքին: Երեխաները ցուցադրեցին հայոց եկեղեցու, ազգի ու հայրենիքի նկատմամբ մեծ սիրով տոգորված այն ամենը, ինչը նախակրթարան հաճախելու տարիներին նրանց սովորեցրել էին ուսուցիչներ Լալա Գևորգյանը, Նարինե Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը և ուրիշներ:

Նախակրթարանի դաստիարակներին և Վիրահայոց թեմի ղեկավարությանը ծնողների անունից շնորհակալության խոսքեր ուղղեց Անժելա Խաչատրյանը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի բարերար, Նովոսիբիրսկից ժամանած Բորիս Սաակովը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Վերջինս «Սուրբ Մովսես Խորենցի» նախակրթարանի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանին և «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը՝ Սփյուռքում հայոց լեզվի պահպանության և երիտասարդության հայեցի դաստիարակության գործում ունեցած ներդրման համար:

Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Հայոց Եկեղեցու մեծ տոներից մեկի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելքի կապակցությամբ և նախակրթարանի 16 շրջանավարտներին բաժանեց վկայականներ:

Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ կատարվեց նախակրթարանի չմկրտված երեխաների մկրտության կարգ:

IMGP0487 IMGP0570 IMGP0846

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)