Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին |
Նոր ուսումնական տարվա առաջին զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի միակ հայկական կրթօջախ՝Թբիլիսիի թիվ 104 դպրոցում (տնօրենի պաշտոնակատար՝ Իրինա Ժամկոչյան): Հանդիսավորապես շարված աշակերտների կողքին էին նրանց ուսուցիչները: Բազմամարդ բակում հավաքվել էին ծնողները, հյուրերը: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու էին եկել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, «Վրաստան» թերթի աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սփյուռքահայ ազգային և հասարակական գործիչներ: Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, դպրոցի շրջանավարտների խումբը, ովքեր արդեն ուսանողներ են, կատարեցին այս դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրենը շնորհավորեց բոլորին նոր՝ 2014-2015 ուսումնական տարվա առթիվ, հայտնեց, որ դպրոցը կազմ ու պատրաստ է սկսում ուսումնական տարին, հավելելով, որ տարին լինելու է հետաքրքիր , հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսո Այնուհետև Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը իր օրհնությունը հղեց ներկաներին: Ուսումնառության գործընթացում կատարված փոփոխությունների և նորույթների մասին ներկայացրեց Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը: Դժվարությունների Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը շնորհավորեց բոլոր այն ծնողներին, ովքեր կայացնելով ճիշտ որոշում՝ իրենց փոքրերին այսօր բերել են հայոց դպրոց, ապահովելով նրանց մայրենիով կրթությունն ու հայեցի դաստիարակություն Այս օրերին Թբիլիսիում գտնվող բեյրութահայ հասարակական գործիչներ Ժիրայր Դանիելյանը և Համբիկ Մարտիրոսյանը թբիլիսահայ հասարակայնության Առաջին զանգի ղողանջներից հետո աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Իսկ այն 22 առաջին դասարանցիները, որոնց շրջանում ութը Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներ են , ստացան գեղեցիկ նվերներ Վիրահայ միության կողմից: Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների և ք.Բաթումիի բոլոր տիպի հայկական կրթօջախները:
|