Թբիլիսիում Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզման կապակցությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմեն) հայտարարությունը |
2014 թ. սեպտեմբերի 22-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը (օմբուդսմեն) Թբիլիսիում Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության տեքստը վրացերեն և անգլերեն լեզուներով հասանելի են Վրաստանի օմբուդսմենի պաշտոնական էջին: Ստորև բերված է Օմբուդսմենի հայտարարության թարգմանությունը հայերեն. Թբիլիսիում Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզման կապակցությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմեն) հայտարարությունը 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, Թբիլիսիում փլուզվեց 18-րդ դարի վերջերին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Եկեղեցին գտնվում է Գելաթի փողոցի թիվ 13 հասցեով: Ժողովրդական պաշտպանը տարիներ շարունակ կոչ է անում Վրաստանի կառավարությանը շտապ կարգով և արդյունավետորեն վճռել Թբիլիսիում հինգ և Ախալցիխեում մեկ հայկական ծագումով, այսպես կոչված, «վիճելի» եկեղեցիների հարցը և Վրաստանի մշակութային ժառանգության այս հուշարձանները վերադարձնել իրենց պատմական տերերին: Բացի դրանից, Ժողովրդական պաշտպանը կոչ էր անում կառավարությանը՝ անել ամեն ինչ, որպեսզի հուշարձանները չվնասվեն և սկսել դրանց պահածոյացման-վեր Վերջին հինգ տարիների ընթացքում այս հուշարձաններից յուրաքանչյուրի իրավիճակը ծանրացավ, իսկ դրանցից մի քանիսը հայտնվեց լրիվ ավերման սպառնալիքի առջև: 2009 թվականին փլուզվեցին Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը, 2012 թվականին՝ Սուրբ Նշան եկեղեցու սյունը և նախասրահը: Զարմանքով և մտահոգությամբ պետք է նշենք, որ չնայած խոստումներին, այնուամենայնիվ Վրաստանի կառավարությունը չիրականացրեց համապատասխան վերականգնողական- Ժողովրդական պաշտպանը մեկ անգամ կրկին կոչ է անում Վրաստանի կառավարությանը՝ ձեռնարկել ժամանակին և արդյունավետ միջոցներ, որպեսզի մշակութային ժառանգության հուշարձանները պաշտպանվեն վնասվելուց-փլուզ
|