ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը հանդիպեց վիրահայ երիտասարդության հետ |
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Լաշա Շաղուլաշվիլու հետ: Լաշա Շաղուլաշվիլին, հաջողությամբ անցնելով ընտրական մրցույթի բոլոր փուլերը, արժանացել է 2014 թվականին Վրաստանի երիտասարդությանը ՄԱԿ-ում ներկայացնելու պատվին: Հոկտեմբերին ՄԱԿ-ում երիտասարդության դեսպանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և ՄԱԿ-ի կոմիտեների նիստերին, որտեղ նա խոսելու է Վրաստանի երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների մասին: Երկրի երիտասարդությանը լիարժեք ներկայացնելու համար, վերջինս ողջ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Վրաստանի տարբեր տարածաշրջաններու Վիրահայ երիտասարդները իրենց ելույթներով ներկայացրեցին այն խնդիրները, որոնց հետ առնչվում են իրենք: Բոլոր բանախոսները, կարևորելով իրենց՝ Վրաստանի քաղաքացի լինելու, քաղաքացիական հասարակության անդամ հանդիսանալու հանգամանքը և թվարկելով այն արտոնությունները Իր ամփոփիչ խոսքում ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ասաց, որ այստեղ բարձրացված բոլոր հարցերին ինքը իրազեկվել է իր հանդիպումների ընթացքում և այդ խնդիրները անպայման տեղ կգտնեն հոկտեմբերին նախատեսված իր ելույթում: Վրաստանի հայ երիտասարդության ներկայացուցիչներ
|