1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի անդամների անմոռանալի օրը Կոջորիում PDF Տպել Էլ.փոստ

Kojori  

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները անցկացրեցին բնության գրկում: Առավոտյան վաղ ավտոբուսներով, վեց տասնյակից ավելի տղաներ ու աղջիկներ, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և մյուս աշխատակիցների ուղեկցությամբ մեկնեցին Կոջորի՝ կիրակնօրյա հանգիստը այս տեղանքի գեղատեսիլ աշնանային անտառներում անցկացնելու համար:

Եկեղեցու շուրջը համախմբված և նրա աշխատանքներին ակտիվորեն ներգրավված տղաներն ու աղջիկները ողջ օրվա ընթացքում տրվեցին ուրախ ու հետաքրքիր խաղերին՝ հիանալով բնության գույների գեղեցկությամբ, քամու հետ պարող տերևներով և մեղմելով օդի սառնությունը մրցութային տարբեր խաղերի կազմակերպմամբ:

Երիտասարդ տղաների ու աղջիկների ուրախ ժամանցին ընդգրկվել էին բոլորը,մերթ ընդ մերթ ընդմիջելով խաղը տարբեր թեմաների շուրջ զրույցներով, հանելուկների ու վիկտորինաների պատասխաններ որոնելով: Բոլորի տրամադրությունն այնքան բարձր էր ու տպավորությունը հրապուրիչ , որ երեկոյան եկած անձրևն անգամ չխանգարեց արշավի մասնակիցներին մինչև ուշ զվարճանալու բնության գրկում, այդպիսով արձանագրելով ևս մեկ անմոռանալի օր իրենց կյանքում:

IMGP0041 IMGP0120 IMGP0270 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)