Քրիստոնեական եկեղեցիներում Մեծ Պահքի շրջանն է: Մարտի 11-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր և կոչվում է Միջինք: Եկեղեցական տոներին զուգորդվող ժողովրդական ավանդույթների վերականգնումը նոր աշխուժություն է մտցնում հավատացյալների կյանքում, ուստի հասկանալի էր այն տոնական տրամադրությունը, որ տիրում էր Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, եկեղեցում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին: Եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանի նվիրած արծաթե գեղեցիկ խաչերը դրվեցին բարերարներ Օնիկ Նանիջանյանի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամներ Լարիսա և Ամալյա Հարությունյանների կողմից հատուկ այդ օրվա համար պատրաստած գաթայի մեջ:
Հավատացյալներով լեցուն եկեղեցում, հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց «Խաղաղական» ժամերգություն: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» համույթի տղաների ու աղջիկների կողմից եկեղեցու հավատացյալները հյուրասիրվեցին «Միջինքի» ավանդական գաթայով:
Միջինքի օրը գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած գաթայով: Արդեն չորս տարի շարունակ փառատոնին գեղեցիկ շուք է տալիս «Վաչիան» պարային համույթը՝ Նասլեթ Քեյանի ղեկավարությամբ:
Միջինքը նշվեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, որին մասնակցում էին Բաթումի, Քոբուլեթիի և Չակվիի հայկական համայնքների անդամները: Այստեղ ևս հայկական գաթան բաժանվեց հավատավոր ժողովրդին:

|