Դասական երաժշտության համերգ` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին |
Դասական երաժշտության համերգը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ և գնահատողներ: Միջոցառումը ներածական խոսսքով բացեց երաժշտագետ, պրոֆեսոր Մարիա Կիրակոսովան, արժևորելով այն բարդ ու աշխատատար ուղին, որ անցնում են լարային երաժշտությունը և ջութակի դասարանն ընտրած ուսանողները և փառքով նշեց այն ձեռքբերումները, որ ունենում են հատկապես պրոֆեսոր Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողները: Այնուհետև երիտասարդ ջութակահարուհինե Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը և Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեցին երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները և երախտիքի խոսքեր ուղղեցին Մաեստրոյին դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Բանախոսները մեկ անգամ կրկին հավաստեցին, որ մազապուրծ փրվածների սերունդները վերածնունդ են ապրում, հարատևող հայոց ազգը հիշում է իր զոհերին և դատապարտում է Ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում: Վիրահայոց թեմում շարունակվում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառումները:
|