Սկսվում են Բաթումիի Ալեքսանդր Մանթաշևի անվան կենտրոնի վերանորոգչական աշխատանքները |
2015 թվականի հունիսի 1-ին կմեկնարկեն Բաթումիի Ալեքսանդր Մանթաշևի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի վերանորոգչական աշխատանքները: Կենտրոնը, որը ձեռք բերվեց 2015 թվականին ՀՀ կառավարության օժանդակությամբ, հիմնանորոգվելու է Վարդան Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի նյութական ծախսերով: Աշխատանքները վերահսկելու է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Այս առիթով եռօրյա աշխատանքային այցով Աջարիա էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Առաջնորդարանի վարչա-տնտեսական աշխատանքների բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ուղեկցությամբ: Սրբազան Հայրը՝ Առաջնորդարանի վարչա-տնտեսական բաժնի տնօրենի և տեղի մասնագետների հետ դիտեց և քննարկեց կատարվելիք աշխատանքների ծավալները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը և ավարտման ժամկետը: Այցի շրջանակներում նաև հանդիպում կայացավ Բաթումի Ալեքսանդր Մանթաշևի անվան կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանի հետ, ում հետ քննարկվեցին կենտրոնի գալիք աշխատանքների ծրագրերը: Ինչպես տեղեկացրեց տիկին Սոնան, կենտրոնում գործելու են նախակրթարան, հայերենի ուսուցման շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, երգչախումբ, պարի խմբակ, գեղագիտական դաստիարակության խմբակ, սոցիալական ծառայություն, երիտասարդական բաժին: Տարվա ընթացքում խմբակների սաների ուժերով տեղում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ: Առաջնորդը բարձր գնահատեց Տեր Արարատ քահանա Գումբալյանի և Բաթումիի հայ համայնքի նվիրյալ այրերի աշխատանքները: Վիրահայոց թեմի առաջնորդը, ուղեկցող անձանց հետ միասին, եղավ նաև Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն |