1

fb you od

Երեխաների պաշտպանության օրը` Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Hunisi 1 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան էր նվիրված գեղեցիկ և ուրախ միջոցառումը, որը 2015 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան), «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար Լևոն Չիդիլյան), Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) աջակցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ:

Կազմակերպվել էր ձեռքով պատրաստված տիկնիկների ցուցադրություն, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի «Ապագայի տուն» գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաները՝ տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի և Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ:

Տոնական օրը Ախալքալաքից ժամանած աշակերտների և ուսուցիչների խմբի համար սկսվեց Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի կենտրոն այցելությամբ, որտեղ տիրուհի Ժաննա Դավթյանը երեխաներին պատմեց կենտրոնի ստեղծման մասին, ներկայացրեց կենտրոնում «բնակվող» տիկնիկներին և խամաճիկների մասնակցությամբ ցուցադրեց ուրախ և գեղեցիկ համերգ: Այնուհետև տիկին Ժաննան երեխաների տոնը շնորհավորեց ելակի տորթով և տարբեր քաղցրավենիքներով հյուրասիրությամբ:

Տոնը շարունակվեց «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, որը զարդարված էր տարբեր նյութերից պատրաստված զանազան ձևի ու չափի, տարազի ու դիրքի տիկնիկներով, անցյալ և ժամանակակից ոճով, ազգային, կենցաղային խոհերով ու տրամադրության:

Իրենց աշխատանքներն էին ներկայացրել արհեստավարժ տիկնիկագործներ Լաուրա Խաչատուրովան, Արմեն Հովհաննիսյանը, սիրողական վարպետներ Յանա Վարդանյանը, Նինա Մելիքսեթյանը, նաև «Ներսես Շնորհալի» երգչախմբի երեխաները և իհարկե «Ապագայի տուն» կենտրոնի սաները:

Գեղեցիկ փուչիկներով, ինքնագործ տիկնիկներով, աչք շոյող իրերով զարդարված դահլիճը տոնական էր բազում երեխաներով, որոնց մի մասը դեմքն էր զարդանկարում ուսուցչուհի Օքսանա Շարոյանի մոտ, մի մասը ընդգրկվել էր «Երջանիկ մանուկ» նկարի մրցույթին, որը վարում էր ուսուցչուհի Օքսանա Օսիպովան, իսկ մի մասն էլ պարում էր իր գեղեցիկ «Տանգոն»:Երեխաների ուրախ տրամադրությունը ներդաշնակվում էր Հովհաննես Շահնազարյանի ընտրությամբ հնչող ուրախ երաժշտությանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության և բարեմաղթանքի խոսքերով շնորհավորեց բոլոր երեխաներին իրենց տոնի առթիվ, նրանց ծնողներին հորդորեց ապրել քրիստոնեական հավատքով, սուրբ կույսեր Հռիփսիմեի, Գայանեի ու Շողակաթի բարեխոսությամբ:

Բոլոր երեխաներին երջանիկ մանկություն, առողջ կյանք և խաղաղ երկնակամար մաղթեցին Տ. Տաթև քահանա Մարուքյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:

Երեխաների ուրախ օրը իրավամբ տոնական դարձրեցին «Հայարտուն» կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախմբի անդամների (խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար Կարեն Միրզոյան), անհատ կատարողներ Անի Թորոսյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Անի Հովհաննիսյանի և Քրիստինե Խաչատուրովայի ուրախ ելույթները:

Այսպես նշվեց Երեխաների միջազգային օրը Վիրահայոց թեմում: 

DSC03268 DSC03285 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)