Վիրահայոց թեմի երիտասարդ կամավորները մասնակցեցին քաղաքի մաքրման աշխատանքներին |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ , թբիլիսահայ երիտասարդների կազմով կամավորական ջոկատը , 2015 թվականի հունիսի 15-ին մասնակցեց բնական աղետի հետևանքներից քաղաքի մաքրման աշխատանքներին: Առավոտյան ջոկատը մասնակցեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում զոհվածների հոգիների խաղաղության համար հոգևոր սպասավորներ Տեր Սամվել քահանա Թորոսյանի և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի կողմից կատարված հոգեհանգստյան արարողակարգին: Այնուհետև կամավորները զինված բահերով և այլ անհրաժեշտ պարագաներով, ոտքով հասան ողբերգության վայր՝ Թբիլիսիի Հերոսների հրապարակ և Լագունա Վերեի տարածք ու ձեռնամուխ եղան մաքրման աշխատանքներին: Ակտիվիստները ցեխից ու տիղմից մաքրեցին տարածքը, մասնակցեցին ճանապարհը բացելու գործին: Երիտասարդները աշխատեցին ամբողջ օրը և պատրաստակամությո Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած զարհուրելի ողբերգության հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով հասել է 15-ի, ընդորում չորսը հայազգի Վրաստանի քաղաքացիներ են՝ Լիանա, Ժաննա եւ Սվետլանա Եղիազարովաներ և Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա: Անհայտ կորածների թիվը հասնում է 9-ի: Անօթևան է մնացել 24 ընտաիք: Որոնման աշխատանքները շարունակվում են: |