1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը PDF Տպել Էլ.փոստ

2 

2015 թվականի  օգոստոսի 24-ին,   Վրաստանի Սահմանադրության 20-ամյակի առիթով   Վրաստանի նախագահի  նստավայրում  կայացավ հանդիսավոր  ընդունելություն: Վրաստանի նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլու անունից միջոցառմանը  հրավիրվել էին  Վրաստանի խորհրդարանի անդամներ, գործադիր  և դատական իշխանության ներկայացուցիչներ, վրացի և  այլազգի  հյուրեր:  Դիվանագիտական կորպուսի  ներկայացուցիչների շրջանում էրՎրաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Իր ներկայությամբ միջոցառումը  պատվել էր  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միջոցառմանը հրավիրված հասարակայնությանը՝  համայնքային  այրերին, կրոնական  թեմերի  առաջնորդներին, ոչկառավարական սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խոսքով դիմեցին Սահմանադրական դատարանի նախագահը, Վրաստանի խորհրդարանի  նախագահը, Վրաստանի վարչապետը և նախագահը:
Հյուրերը  դիտեցին նստավայրի ճեմասրահում  ցուցադրված   էքսպոնատները՝ Վախթանգ Վեցերորդի  Արդարության խոսքը, 1921 և 1995 թվականների Սահմանադրությունները, Վրաստանի  Անկախության վերականգնման  ակտը:
Հանդիսավոր  ընդունելությունը Վրաստանի  նախագահի նստավայրում ավարտվեց  Պետական Հիմնով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)