1

fb you od

Հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

20150913-000 

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցներում մեկնարկեց նոր 2015-16  ուսումնական տարին:
Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան, անդրանիկ դասին ներկայացած «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի շուրջ վեց  տասնյակ տարբեր տարիքի հայորդիներին ուսումնառության մեկնարկի առթիվ շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին  Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և ուսուցչուհի Թամարա Գաբոյանը:

Սեպտեմբերի 13-ին հայերենի ուսուցման ժամերը մեկնարկեցին նաև «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցում: Ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը դիմավորեց այն պատանիներին և երիտասարդներին, ովքեր եկել են սովորելու մայրենին, սերտելու մեսրոպատառ հայերենը և առնչվելու ազգայինին, որով համակված է այստեղ ամեն ինչ: Կրթության  բաժնի  տնօրենը ուսուցիչների հետ միասին մեկօրյա դպրոցների այն սաներին, ովքես ընդունվել են  առաջին դասարան, բաժանեց  Այբբենարան և աշխատանքային տետրեր, իսկ  երկրորդդասարանցիները ստացան ըստ  ծրագրի  նախատեսված ձեռնարկները:
Կրթության բաժնի տնօրենի տեղեկացմամբ, կիրակնորյա դպրոցի ուսումնական ծրագրում կատարվել է փոփոխություն. այս ուսումնական տարվանից  երկրորդ դասարանում առանձին  դասաժամով  կդասավանդվի  հայ գրականություն առարկան:  Անցնելիք  նյութը  արդեն մշակվել և  համապատասխանեցվել է մեկօրյա  դպրոցի պահանջներին:  
Հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներում դասավանդվում է գրաճանաչություն, քերականություն և գրականություն, զարկ է տրվում հայերենով հաղորակցության զարգացմանը, ինչպես նաև անց են կացվում հայ ժողովրդի և Եկեղեցու պատմության դասեր: Ուսուցումն անվճար է՝ երկամյա ծրագրով:
Վիրահայոց թեմի կրթության բաժինը  գործող երկու մեկօրյա դպրոցներում ուսումնական տարին սկսեց  շուրջ հարյուր  նորեկներով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում շարունակվում է մայրենին սովորել ցանկացողների ընդունումը ինչպես շաբաթօրյա, այնպես էլ կիրակնօրյա դպրոցներ:

20150913-0003 20150913-0008 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)