Թբիլիսի կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին այցելեց Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ նրանց դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբյանը,Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հոգևոր դասը: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծերի շիրիմներին, Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան աղոթք:
|