1

fb you od

Վրաստանի հանձնախումբն արժանացավ ՀՀ նախագահի շնորհակալագրին PDF Տպել Էլ.փոստ

IMG 

2015 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին իր մասնակցությունն էր բերել նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սփյուռքի համայնքներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրած ավանդի համար, ՀՀ նախագահի թիվ 712 հրամանագրով , Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախումը պարգևատրվեց շնորհակալագրով: Շնորհակալագիրը ստացավ հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

DSC04150 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)