1

fb you od

Առաջին պսակադրությունը Սուրբ Գևորգ նորաօծ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

stGevorg 

2015 թվականի նոյեմբերի 1-ին, առավոտից մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին: Թբիլիսահայությունը եկել էր մասնակցելու կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին, որը վերաօծված եկեղեցում մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ուշագրավ էր Սբ. Պատարագի մասնակիցների անթաքույց հիացմունքը վերակառուցված եկեղեցու անկրկնելի գեղեցկությամբ:

Հընթացս Սրբազան Պատարագի Թեմակալ առաջնորդն իր քարոզի խոսքում անդրադարձ կատարեց հոկտեմբերի 30-31-ին Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման և բացման միջոցառումներին, պատշաճորեն խոսեց այն բարդ, աշխատատար ու տքնաջան աշխատանքների շուրջ, որ վերանորոգման տարիներին իրականացրել են նախագծողներն ու կազմակերպիչները, բանվորներն ու վարպետները, շինարարներն ու ռեստավրատորները: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի կատարողական վարպետությանը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ, թեմի շուրջը համախմբված երիտասարդ կամավորներին, թեմի աշխատակազմին, պաշտոնեությանը, հոգևոր դասին, ովքեր մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ կատարում էին իրենց պարտականությունները:

Թեմակալ առաջնորդը հորդորեց հավատացյալներին շարունակել հաճախել Թբիլիսիի երկու գործող եկեղեցիները, քանզի դրանք երկուսն էլ այն խնդրակատար և աղոթակատար սրբավայրերն են, որ արդեն բազում տարիներ հոգևոր սնունդ են տալիս, մայրական հոգատարությամբ իրենց շուրջն են համախմբում վիրահայությանը:

Հավարտ Սրբազան Պատարագի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարվեց առաջին պսակադրությունը : Նախախնամության կամքով Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարների վերականգնման վրա աշխատող երկու երիտասարդ ռեստավրատորներ՝ Դավիթ Հովհաննիսյանը և Աշխեն Պապյանը, միասին աշխատելու տարիներին սեր կապեցին ու որոշեցին Սուրբ Գևորգ եկեղեցում աշխատանքներն ավարտելուց հետո ստեղծել իրենց ընտանիքը, ուխտելով պսակադրվել վերաբացված Սուրբ տաճարում: Այս երիտասարդ ամուսնական զույգի՝ Դավիթի ու Աշխենի սերն ու համատեղ կյանքի մեկնարկը օրհնվեց ու ամրագրվեց վերակառուցված նորաօծ Սուրբ Գևորգ Եկեղեցու կամարների ներքո, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ կատարված պսակադրության արարողությամբ, երիտասարդների ձեռքով վերականգնված որմնանկարների վկայությամբ: 

DSC0657 1235334 12341 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)