1

fb you od

Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

caghkazard 

2016 թվականի մարտի 20-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Չնայած ցուրտ եղանակին, հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:

Հավատացյալներով լեփ-լեցուն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Քվեմո Քարթլիի հայկական համայնքների հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Երկու եկեղեցիներում հընթացս Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսվեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին, ինչպես նաև խոսվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների մասին:

Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր:
Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ:

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցի: Հոգևոր հայրերը օրհնում էին հավատացյալների ձեռքին ունեցած ուռենու ոստերը, քանզի ոստերը և ճյուղերը խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:

Տոնը Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի հայոց եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագներով և մանուկների օրհնության կարգով, իսկ Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում, Պատարագի վերջում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը համայնքային կյանքի մի խումբ բաթումցի ակտիվ հայորդիների հանձնեց շնորհակալագրեր: 

DSC06058 Akhalqalaqi 1209517 

 Ninocminda Ninocminda 1 

Batumi 1 Batumi 2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)