1

fb you od

«Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրություն» ցուցահանդեսը` «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

11 

2016 թվականի մարտի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպության «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտո-տարեգրություն» նախագծով լուսանկարային աշխատանքների ցուցադրությունը: Թբիլիսահայերին ներկայացվեց ճանաչված ֆոտոնկարիչ Յուրի Ակուլյանի կողմից նկարահանված վերջին 15 տարում թբիլիսահայ համայնքային կյանքն արտացոլող 50 նկար: Ցուցադրված լուսանկարները արտացոլում են համայնքի հասարակական և մշակութային կյանքում ավանդ ունեցած անհատներին և իրադարձությունները: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել էր Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին շնորհավորեց Ծաղկազարդի Սուրբ տոնի առիթով, բարեմաղթելով առաջընթաց և նորանոր բարձունքների նվաճում : Նա գնահատանքի խոսքեր ուղղեց ֆոտո-նկարիչ Յուրի Ակուլյանին, ով մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում հավաքագրել է 65 հազարի հասնող լուսանկար, ստեղծելով համայնքի պատմության վերջին երկու տասնամյակի փաստագրությունը:

Նախագծի հեղինակ Վիկտորյա Մաքսոևան կարևորեց թբիլիսյան հայերի ժամանակակից պատմության էջերը ցուցադրելով, հայ համանքի կյանքը համայն հայությանը ճանաչելի դարձնելու նպատակը: Բանախոսը շնորհակալության խոսքեր ուղղեց «Հորիզոն» Եվրոպական հիմնադրամին և «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնին նախագծի հովանավորության համար, արժևորեց կազմակերպության գործընկեր 2011-2014 թվականներին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ներդրումը նախագծի իրականացման գործում, որի արդյունքում ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվեց Երևանի «Թբիլիսո» ռեստորանային համալիրում և արժանացավ մեծ արձագանքի:

Ցուցահանդեսը տեսանելի է դարձնում համայնքային գործունեությունը, սակայն ընդամենը 50 նկարով ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որ ներկայումս ծավալում են Թբիլիսիի հայկական կառույցները ի դեմս պետական կառույցների, Հայոց Եկեղեցու, հասարակական բազում կազմակերպությունների, իհարկե անհնար է: Ուստի նման միջոցառումները, որոնք ժամանակ առ ժամանակ թբիլիսահայությանը ցույց կտան կատարվածը և ապագայի տեսլականը, պետք է դառնան շարունակական և ավելի լայնահուն- այս էր բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի, լուսանկարիչ Ռուբեն Ռուխկյանի, լրագրող Սուսաննա Խաչատրյանի ելույթների հիմնական իմաստը:

Առաջարկություն արվեց սկզբնական փուլում «Հայարտուն» կենտրոնի, իսկ այնուհետև ողջ համայնքի տարեգրությունն արտացոլող ալբոմ կազմելու մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի երկու շաբաթ:

22 33 44 

55 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)