1

fb you od

Տոնական բարիքներ կարիքավոր ընտանիքներին և միայնակ ծերերին PDF Տպել Էլ.փոստ

nverner 

2016 թվականի մարտի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կարիքավոր ընտանիքներին և միայնակ ծերերին բաժանվեցին զատկական նվերներ: Բարեգործական ակցիան արդեն չորս տարի անընդմեջ նախաձեռնում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ նախագահ Սուսաննա Խաչատրյան, Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Թբիլիսիի հայոց երկու եկեղեցիների հոգևոր դասի աջակցությամբ:

Սուրբ Գևորգ եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանի և Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչքավոր Կարեն Սարգսյանի, համայնքային ակտիվիստ Լևոն Ռամազյանի և նրա ընկերների, Թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) ծնողների և «Շուշանիկ» կազմակերպության անդամների նյութական օգնությամբ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի նախօրեին տոնական բարիքներով նվերներ ստացան 150-ից ավելի թբիլիսաբնակ բազմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքներ, միայնակ ու հաշմանդամ ծերեր:

Զատկական նվերաբաշխությունը Վիրահայոց թեմում արդեն դարձել է բարի ավանդույթ, որին սիրով և պատրաստակամությամբ ընդգրկվում են բազում հայորդիներ: 

IMG 0442 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)