1

fb you od

Հոգեհանգստյան արարողություններ զոհվածների հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Tbilisi St. Gevorg 1 

2016 թվականի ապրիլի 10-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հոգու խաղաղության համար: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համանքային գործիչներ, մտավորականներ, բազում հավատացյալներ:

Հավարտ Կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդը դիմեց եկեղեցում հավաքված հավատացյալներին, անդրադարձ կատարելով վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գոտում զարգացած իրադարձություններին: Սրբազան Հայրը բարձր գնահատելով կողմերի միջև հաստատված զինադադարը, փառք տվեց Աստծուն, որ այսօր Արցախում խաղաղ է, դադարել է կրակակոծությունը: Թեմակալ առաջնորդը կարևորեց Վրաստանի իշխանությունների մոտեցումը հայ-ադրբեջանական դեպքերի զարգացմանը, բարձր գնահատեց երկրի ղեկավար մարմինների խաղաղասիրական դիրքորոշումը: Սրբազան Հայրը հավատացյալներին կոչ արեց պահպանել հավատարմությունը երկրի իշխանություններին և չտրվել սադրանքներին, այլ Վրաստանում ապրող ադրբեջանցիների և վրաց ժողովրդի հետ միասին շարունակել խաղաղ ու համերաշխ ապրել, համատեղ ընդգգրկվելով երկրի կառուցման գործին:

Անդրադառնալով զինադադարին, Սրբազանը կոչ արեց հավատացյալ ժողովրդին մշտապես աջակից լինել Մայր Հայրենիքին և Արցախին և միշտ կանգնել նրանց կողքին:

Այնուհետև կատարվեց գոհաբանական աղոթք խաղաղության համար:

Վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հարազատ երկրի անկախության պահպանման, ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար նահատակված զինվորականների հիշատակին:

Հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)