1

fb you od

Առանձնահատուկ ընդհանրական մկրտություն PDF Տպել Էլ.փոստ

294922 210761809040639 1314121989 n

Մայիսի -4ին Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ յուրահատուկ և աննախադեպ մկրտության արարողություն. մկրտվողները քաղաքում ապրող տարեց և ծեր մարդիկ էին, որոնց մեծ մասն ապրում է միայնակ ու կարիքավոր պայմաններում: Տարեցների մկրտության այս լուսավոր և Ջավախքում նախադեպը չունեցող նախաձեռնությունը կատարվեց ի Տեր ննջած Շառլոթ Աճեմյանի սիրույն:

Մկրտվողներից շատերը, Աստծո հանդեպ հավատքը սրտերում ունենալով, ողջ գիտակից կյանքում սպասել էին իրենց մկրտությանը, սակայն համայնավարների անաստվածության տարիների գաղափարական արգելքներն ու հետագա տարիների՝ մինչ օրս շարունակվող սոցիալական ծանր պայմանները, խափանել էին նվիրական երազանքի իրականացումը: Նրանցից ոմանք, նույնիսկ լինելով վատառողջ, սիրահոժար կերպով և երջանկության արցունքները աչքերում՝ ընդունեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ժառանգորդը լինելու եկեղեցու հրավերը:


528866 210761969040623 1207831871 n

Ծերության և միայնության դառնության դրոշմը իրենց սրտերում կրած մարդիկ, այսօր սուրբ մկրտությամբ նոր ծնունդ առած՝ Հիսուսի լույսը տեսան իրենց կյանքում: Միայնության և ծերության տխրությունը փարատելով հավիտենական կյանքի վստահ հավատքով ու հույսով, նրանք մոմեր վառեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված:

Հոգեպարար և երանավետ արարողությունից հետո, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում նորամկրտյալ և առաջնորդական փոխանորդության խնամքի տակ գտնվող մյուս տարեցներին մատուցվեց սիրո ճաշ՝ նորոգ հանգուցյալ Շառլոթ Աճեմյանի հոգու հանգստության համար:

Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէնի օրհնությամբ սեղան նստած նորամկրտյալները՝ սեղանակից ունենալով իրենց կնքահայր դարձած հոգևոր հովիվներին, վայելեցին իրենց կյանքում այդքան պակաս և շատ անհրաժեշտ ընտանեկան սերն ու ջերմությունը:

Սկիզբ առած աստվածահաճո այս մեծ ծառայությունը դարձել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ակրևորագույն առաքելություններից մեկը, որն իր պարբերականությամբ կծավալվի Ախալքալաքից դուրս՝ ներառելով շրջական հովվությունները: