1

fb you od

«Ջեյրան» համույթը» փառատոնի ոսկե մեդալակիր PDF Տպել Էլ.փոստ

536699 229253090524844 1309228749 n

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը դարձավ «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր: Փառահեղ ելույթ եւ արժանի գնահատական – ահա այսպես կարելի է բնորոշել »Ջեյրան» մանկա-պատանեկան   համույթի ելույթը մայիսի 27-ին «Արտ-Հոլ» դահլիճում կայացած բեմական արվեստի երիտասարդ կատարողների 13-րդ հանրապետական «Բրավո-2012» փառատոնում:

Փառատոնի 40 անվանակարգերի համար պայքարում էին 15 պարարվեստային համույթներ ողջ Վրաստանի մասշտաբով: 4 հոգուց բաղկացած մրցատյանը, որի նախագահն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի   պարերի միջազգային խորհրդի Թբիլիսյան բաժանմունքի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլին, իսկ պարարվեստի գնահատողն էր ներկայումս Լոնդոնում վրացական պարը տարածող Սուխիշվիլիների համույթի նախկին պարող Կոնստանտին Չխաիձեն, խստորեն գնահատում էր պարի տեխնիկական անսխալությունը,

 

166509 229253130524840 113192792130875 384096 1195081306 nհագուստի եւ երաժշտության ներդաշնակությունը, կատարողական վարպետությունը:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը (պարուսույց Սվետլանա Երիցյան՝Վրաստանի «Պատվո» շքանշանի ասպետ, ՀՀ Սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան ոսկե մեդալակիր ) փառատոնին   մասնակցեց ավագների եւ փոքրերի խմբերով,   «Մախմուր աղջիկ», «Ազգագրական պարերի շարան», «Պոպուրի» եւ «Կինտաուրի» պարերով:

Տեխնիկապես առանց շեղումների, գեղեցիկ արիստիզմով եւ կատարողական բարձր մակարդակով կատարված «Ջեյրան» համույթի (պարուսույց Սվետլանա Երիցյան) բոլոր ելույթներն արժանացան «Բրավո-2012» հանրապետական փառատոնի մրցատյանի ամենաբարձր գնահատականին: Համույթը եւ նրա բոլոր մասնակիցները   ստացան ոսկե մեդալներ եւ դիպլոմներ, իսկ պարուսույց Սվետլանա Երիցյանը՝ պարի հագուստի եւ երաժշտության ճիշտ համադրության եւ կատարողական վարպետության համար արժանացավ «Լավագույնը» անվանակարգով հատուկ դիպլոմի:

Պարային ելույթի ժամանակ մրցատյանը սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում է տեխնիկայի եւ բեմադրության վրա, իսկ վոկալի ժամանակ՝ առանձնապես գնահատվում է արտիստիզմը եւ կատարողական վարպետությունը: Սակայն »Ջեյրան» համույթի «Մախմուր» աղջիկ» համարի մենակատար Դիանա Մովսիսյանի պարային վարպետությունը եւ արտիստիզմը այնքան բարձր մակարդակի էր, որ մրցատյանը միաձայն նրան շնորհեց փառաատոնի միակ անվանակարգով՝ կատարողական վարպետության եւ արտիստիզմի համար մրցանակը:

 

«Բրավո-2012» փառատոնին հասած մեծ հաջողությանը հաջորդեց եւս մեկ հաղթանակ արդեն այլ փառատոնում:

Հունիսի 2-ին Թբիլիսիում կայացավ «Մեկ երկնքի տակ – մշակույթների երկխոսություն» նշանաբանով մուլտիէթնիկական արվեստի փառատոնը: Փառատոնին ներկա էին Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուան եւ պաշտոնատար այլ անձինք: Փառատոնը բացելու պատիվը շնորհվեց «Ջեյրան» համույթին (պարուսույց Սվետլանա Երիցյան): Համույթի գեղեցիկ եւ բարձրարվեստ ելույթներն ուղեկցվեցին հանդիսատեսի հիացմունքով, հոտընկայս ու չդադարող ծափահարություններով: »Մախմուր աղջիկ», «Ազգագրական պարերի շարան» «Պոպուրի» եւ «Կինտաուրի» համարներն արժանացան խստապահանջ մրցատյանի ամենաբարձր գնահատականներին: Համույթի բոլոր մասնակիցները դարձան «Լավագույն» անվանակարգով փառատոնի դափնեկիրներ, ստանալով դիպլոմներ եւ նվերներ: Իսկ «Լավագույն պարային համույթ» անվանակարգով փառատոնի առաջատարը դարձավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը պարուսույց Սվետլանա Երիցյանի գլխավորությամբ:

Հուլիսի 3-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին» եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո իշխում էր ուրախությունն ու ցնծությունը: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ   Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնանքի եւ գնահատանքի իր խոսքում շնորհավորեց »Ջեյրան» համույթի բոլոր մասնակիցներին եւ նրանց ծնողներին, պարուսույց Սվետլանա Երիցյանին մեծ հաղթանակի եւ մայր հայրենիքից դուրս հայ պարային արվեստն ու մշակույթը պահպանելու, զարգացնելու եւ բարձր մակարդակով ներկայացնելու համար: Վերջում հանդիսավոր պայմաններում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը

«Ջեյրան» համույթի անդամներին բաժանեց փառատոնի ոսկե մեդալները, դիպլոմները եւ   Վիրահայոց Թեմի նվերները:

 

 

 

460177 229254017191418 743218242 o