1

fb you od

Սբ. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնահանդեսը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

704355 315385408578278 1506924855 o

     Ամանորյա և Սուրբ Ծննդյան հանդիսությունների հերթական տոն դարձավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի Թամարա Գաբոյան) Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հանդեսը, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ուրախալի է, որ տոնահանդեսին համատեղ ուժերով իրենց մասնակցությունն էին բերել նաև Ներսես Շնորհալիի անվան պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մառա Աբուլյան), «Ջեյրան» (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան),

736558 315384598578359 547629557 o

«Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթները և «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու պատանեկան երգչախումբը:

Տոնահանդեսը սկսվեց ««Հայր մեր» Տերունական աղոթքով և Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

«Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ներկաներին իրազեկեց Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի մասին, տեղեկացնելով, որ ամեն շաբաթ օր 7-15 տարեկան հասակի տարբեր դպրոցների 120 աշակերտներ, քաղաքի տարբեր թաղամասերից հաճախում են «Հայարտուն» կենտրոն և Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի 5 խմբերում սովորում են հայոց ոսկեղենիկ լեզուն և հայ ժողովրդի և Եկեղեցու պատմությունը: Կրթական բաժնի ղեկավարը հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ վիրահայոց համայնքը շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների կարիք չի ունենա և հայ երեխան կստանա հայեցի դաստիարակություն:

Այնուհետև սկսվեց Սուրբ Ծննդյան տոնահանդեսը, որը բացի ուրախ և տոնական լինելուց, նաև ճանաչողական-ուսուցողական բնույթ ուներ, քանզի գրական-երաժշտական մոնտաժի ժամանակ դրսևորվեցին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարության տարբեր դրվագները՝ սկսած Հիսուս Քրիստոսի ծննդից, Տոնածառից և Ձմեռ Պապից: Տպավորիչ էին կիրակնօրյա դպրոցի սաների հայերեն ճիշտ խոսքը, մենակատարների նազելի պարը, երգչախմբի վարպետ կատարումները:

Միջոցառման վերջում օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ Թամարա Գաբոյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի անձնվեր գործունեությունը, Սրբազան հայրը նրանց համեմատեց այն կամրջի հետ, որը հնարավորություն է տալիս իրենց մայրենիից կտրված այս սաներին վերադառնալ արմատներին, սովորել մայրենին, գիտենալ նրա հարստությունն ու զգալ հմայքը:

Սրբազան Հայրը իր գոհունակությունը հայտնեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ողջ անձնակազմին   հայապահպան և ազգանվեր գործունեության համար: