Վիրահայոց թեմը Թբիլիսիում մասնակցեց Էկումենիկ աղոթքին |
Հունվարի 25-ին Թբիլիսիում, Ավետարանչական-Բապտիստական Եկեղեցում հավաքված Վրաստանի քրիստոնեական դավանանքի հետևորդները աղոթք բարձրացրին քրիստոնյաների միասնության համար: Էկումենիկ աղոթքին իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ: Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ չնայած հարանվանությունների մեջ առկա տարաձայնություններին, այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Հատկանշական է, որ հյուրի կարգավիճակով աղոթքին ներկա էր Համայն Վրաստանի շեյխ Վագիֆ Ակպերոն: |