Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 23-ին բացվեց ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն համատեղ կազմակերպել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների միությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացվել էին վրաց գեղանկարչության ճանաչված նկարիչներ Ամիրան Կուպրավայի, Անգելինա Դամենիայի, Բրունո Վեփխվաձեի, Գիա Մարկոզաշվիլու, Գելա Փիլաուրու, Գուրամ Ցերցվաձեի, Գիա Ռևազիշվիլու, Թամար Սուլխանիշվիլու, Թեմուրի Դվալիշվիլու,
Մերաբ Գաբունիայի, Մալխազ Ռչեուլիշվիլու, Պաատա Կլդիաշվիլու, Ջովանի Վեփխվաձեի, Տատյանա Պապիսաշվիլու, Օմարի Կաճկաճիշվիլու շուրջ 4 տասնյակի հասնող կտավներ, որոնցից ամեն մեկը հարուստ երևակայությամբ, գունային ինքնատիպ համադրությամբ և կատարողական մեծ վարպետությամբ կերտված նկարչի մտքի և հուզաշխարհի արտահայտությունն էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Կովկասի մուսուլմանների շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեի ներկայացուցիչը Վրաստանում Ախունդ Ալի Ալիևը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը, վրացի և հայ ճանաչված նկարիչներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: |