1

fb you od

Մարտի 17-ին լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը PDF Տպել Էլ.փոստ

887151 348219075294911 953038915 o

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի Գևորգ Դաբաղյանի դուդուկի դասարանի ուսանող Արսեն Պետրոսյանը, արձագանքելով Վրաստանցի շնորհալի երգող Ռուբեն Ոսկանյանի մտահղացմանը, իր մասնակցությունն էր բերել սիրիահայերի օգնության բարեգործական գործողությանը և թբիլիսիում հանդես գալ մենահամերգով:

Ի տարբերություն Երևանի, սա Թբիլիսիում Արսեն Պետրոսյանի առաջին մենահամերգն էր, որի նպատակն էր ավանդը բարեգործական գործությանը և

577068 348220155294803 328796026 n

ծանոթությունն ու շփումը թբիլիսահայ հանդիսատեսի հետ:

Մենահամերգին իրենց մասնակցությունն էին բերել շնորհալի մեներգիչ Ռուբեն Ոսկանյանը, դուդուկահար Վանիկ Մկրտչյանը, երևանցի դհոլահար Գևորգ Ավետիսյանը, «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (պարուսույց Սվետլանա Երիցյան), մենապարուհի Լիանա Մարգարյանը, ասմունքող՝ թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը, երեկոյի ընթացքում հնչեցին ազգային, ժողովրդական երգեր, անակնկալ էր, երբ հանդիսատեսի խնդրանքով կատարվեց Streingers ingnait ստեղծագործությունը դուդուկի մեկնաբանությամբ:

Երիտասարդ շնորհալի դուդուկահարին կայացած մենահամերգի կապակցությամբ շնորհավորեցին բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը և Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը:

Երեկոյին գեղեցիկ երանգ հաղորդեց համերգի վարող, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի խոսքն ու գեղեցիկ ասմունքը:

Հանդիսատեսի կողմից կատարված բարեգործությունը կփոխանցվի սիրիահայերի օգնության հաշվեհամարին: