1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ PDF Տպել Էլ.փոստ

531960 356264434490375 361693796 n

Ապրիլի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ: Ողջունելով նոր խմբակի ձևավորումը «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց, որ պարապմունքներն անց են կացնելու միջազգային կարգի գրոսմայստերներ, բազմաթիվ մրցույթների հաղթողներ Դավիթ Հարությունյանը և Գիորգի Բաղաթուրովը: Նա հիշատակեց աշխարհի բազմակի չեմպիոն, մեր հայրենակից,

վաղամեռիկ Տիգրան Պետրոսյանի թբիլիսեցի լինելը և առաջարկեց նորաստեղծ շախմատի խմբակը կոչել լեգենդար չեմպիոնի՝ Տիգրան Պետրոսյանի անունով:

Օրհնության խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց շախմատի նկատմամբ հայկական գենի առանձնահատուկ վերաբերմունքի և մոտեցման մասին և բարեմաղթեց, որպեսզի Վրաստանում Հայ Եկեղեցու հովանավորությամբ ստեղծված այս խմբակից ևս կրթվեն և դաստիարակվեն հայազգի միջազգային գրոսմայստերներ և ապագայի չեմպիոններ:

Մարզիչներ Դավիթ Հարությունյանը և Գիորգի Բաղաթուրովը իրենց շնորհակալությունը հայտնեցին աջակցության համար, մասնավորապես Սերգեյ Արությունովին, ում նվիրատվությամբ խմբակի աշակերտները ապահովվեցին շախմատային հավաքածուներով: «Հայարտուն» կենտրոնում գործող Տիգրան Պետրոսյանի անվան խմբակ կարող են ընդունվել 7 և բարձր տարիքի ցանկացողները: Պարապմունքներն ընթանում են երեքշաբթի և հինգշաբթի օրերին: