1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում նշանավորվեց Գեղեցկության և մայրության տոնը PDF Տպել Էլ.փոստ

480758 357643267685825 1302710456 n

Ավետման տոնին ընդառաջ, ապրիլի 5-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Երիտասարդ ստեղծագործող կանայք» խորագրով երեկո: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ: Երեկոյին ներկա էին արվեստի և գրականության գործիչներ, համայնքային երևելիներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

575666 357643204352498 1317901141 n

Բացելով երեկոն, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ծանոթացրեց երեկոյի նպատակի հետ՝ այն է հանրությանը ներկայացնել թբիլիսահայ այն երիտասարդ կանանց, ովքեր ստեղծագործում են արվեստի և գրականության բնագավառներում:

«
Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ և երիտասարդության հարցերով պատասխանատու Գևորգ սարկավագ Անտոնյանը ներկաներին պատմեց Քրիստոնեական եկեղեցու տոնացույցով նշվող Ավետման տոնի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից մայրության և մայրության բերկրանքի ավետման օրհնության օր հռչակած տոնի խորհրդի մասին:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահոււմյանը շնորհավորելով ներկաներին ավետման գեղեցիկ տոնի կապակցությամբ, կարևորեց գեղանկարչության ոլորտում հայտնի կին գեղանկարիչների ֆենոմենը և ներկայացրեց հայ երիտասարդ նկարչուհիներին:

Այնուհետև փոքրիկ ներածականով հաջորդաբար ելույթ ունեցան արձակ և չափածո գործեր գրող , բազմիցս տպագրված թբիլիսահայ երիտասարդ կին ստեղծագործողները, բազմաթիվ մրցույթների և փառատոների մասնակցած ջութակահարուհիները, երգի և պարի մենակատարուհիները:

Օրհնանքի և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ստեղծագործող երիտասարդ կանանց շնորհավորելով Ավետման տոնի կապակցությամբ, ոգեշնչեց մեծ նվիրումով շարունակել ստեղծագործական գործունեությունը նորանոր բարձունքներ նվաճելու և հայ մշակույթը զարգացնելու ուղղությամբ:

Գարնանային գեղեցիկ տոնն ավարտվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» համույթի կատարմամբ «Ծաղիկներ» պարով և կանանց ծաղիկներ նվիրելով: